+374 10 52 29 39 Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5 Երկ–Երկ 10:30–19:30
Մերսում

BeautyLizer մերսում (RSL-sculpting)

BeautyLizer մերսում (RSL-sculpting)

Beautylizer-ը ցելյուլիտի դեմ պայքարի լավագույն սարքերից մեկն է:

Մարմնի ձևավորման այս մեթոդը կոչվում է RSL-sculpting և հիմնված է վիբրացիոն սեղմման և LED թերապիայի համադրության վրա: Beautylizer սարքը նրբորեն, բայց խորը ներգործում է հյուսվածքների վրա՝ ազդելով մաշկի բոլոր շերտերի և նույնիսկ մկանների վրա:

Ի՞նչ է RSL-sculpting:

RSL (Rotational Sphere Lymphatic) նորարարական մերսման տեխնիկա է, որի դեպքում մարմինը ենթարկվում է 72 պտտվող գնդիկներով մանիպուլյատորի ազդեցությանը: Այս գնդիկները ոչ միայն գլորվում են մաշկի վրայով, այլև շարժվում են տարբեր արագություններով, ամպլիտուդներով և ուղղություններով՝ ստեղծելով 3D մերսման էֆեկտ:

Մեթոդը համատեղում է.

  • Լիմֆատիկ ջրահեռացման մերսում – նրբորեն հեռացնում է ավելորդ հեղուկը, թեթևացնում այտուցը:
  • Միոստիմուլյացիա – բարելավում է մկանների տոնուսը և ձգում ուրվագիծը:
  • Sculpting մոդելավորում – քայքայում է ճարպային պարկուճները, պայքարում է գնդիկավորության և ցելյուլիտի դեմ:
  • LED լուսային թերապիա – բջիջներում խթանում է  նյութափոխանակությունը, բարելավում է մաշկի գույնը և կառուցվածքը:

Ինչպե՞ս է ընթանում պրոցեդուրան:

  1. Մաշկին քսվում է հատուկ լոսյոն կամ յուղ:
  2. Մասնագետը դանդաղորեն շարժում է սարքի մանիպուլյատորը մարմնի վրայով՝ միացնելով ցանկալի ռեժիմը։
  3. Մերսման ընթացքում պացիենտը զգում է հաճելի թրթռում և մեղմ պտույտներ. այն ցավոտ կամ գրգռող չէ, ընդհակառակը՝ թուլացնող է։

Մշակման ենփակա հատվածներ՝ ոտքեր, հետույք, որովայն, կողքեր, ձեռքեր, մեջք։

Սեանսի տևողությունը՝ 30-60 րոպե

Կուրս՝ 6-ից 10 պրոցեդուրա՝ կախված մաշկի վիճակից և նպատակներից։

Ի՞նչ է տալիս Beautylizer պրոցեդուրան։

  • Նվազեցնում է նույնիսկ արտահայտված ցելյուլիտի տեսանելիությունը։
  • Նվազեցնում է մարմնի ծավալներն ու «նարնջի կեղևի» արտահայտվածությունը։
  • Ամրացնում և ձգում է մաշկը։
  • Նվազեցնում է հեղուկի կուտակումն ու այտուցները։
  • Բարելավում է արյան շրջանառությունն ու նյութափոխանակությունը։
  • Մարմնի ուրվագիծը դարձնում է ավելի հստակ և ձիգ։

Ինչո՞վ է տարբերվում այլ հակացելյուլիտային մերսումներից։

  • Ցավի բացակայություն — նույնիսկ ինտենսիվ ազդեցության դեպքում կապտուկներ չեն առաջանում։
  • Խորը ազդեցություն — գնդերի անկախ շարժման շնորհիվ ազդեցությունը հասնում է հյուսվածքների խոր շերտերին։
  • Լուսային թերապիա — ակտիվացնում է մաշկի վերականգնման գործընթացները։
  • Բազմակողմանիություն — պրոցեդուրան կարելի է իրականացնել նույնիսկ երակների վարիկոզ լայնացման դեպքում՝ ոչ սուր փուլում և ըստ ցուցումների։

Գներ

ԱնվանումԳին
Կազմվածքի մոդելավորում ռոլերային վիբրոկոմպրեսիայով, կոնքեր և ազդրեր, 30 րոպե 12 500 ֏
Կազմվածքի մոդելավորում ռոլերային վիբրոկոմպրեսիայով, կոնքեր, որովայն, ազդրեր և կողքեր, 50 րոպե 17 500 ֏
Կազմվածքի մոդելավորում ռոլերային վիբրոկոմպրեսիայով, ամբողջ մարմին, 1ժամ 15 րոպե 25 000 ֏

Գները գործում են 21.09.2026 դրությամբ։ Ճշգրիտ արժեքը բժիշկն ասում է զննումից հետո։

Գրանցում ընդունելության

Թողեք հեռախոսահամարը — ադմինիստրատորը կընտրի բժշկին և ժամը

Դուք գրանցվում եք՝ BeautyLizer մերսում (RSL-sculpting)

Կզանգահարենք աշխատանքային ժամերին։ Եթե հարմար է գրել՝ WhatsApp։

+374 10 52 29 39 Ք․ Երևան, Աբովյան, 16/3 – 5 · ինչպես հասնել Երկ–Երկ 10:30–19:30 WhatsApp

Փորձնական հարթակ. այս ձևից հայտերը հասնում են Bitrix24՝ որպես սովորական, անհարկի մի ուղարկեք։

Բեռնում ենք ձևը…

Սեղմելով կոճակը՝ դուք համաձայնում եք անձնական տվյալների մշակմանը։

Գրանցվել